Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Էսթետիկ բժշկություն

Բոտուլինաթերապիա. ե՞րբ կիրառել բոտոքս. drtehmine.com

Բոտուլինաթերապիա. ե՞րբ կիրառել բոտոքս. drtehmine.com

Ի՞նչ է բոտոքսը։


Բոտոքսը (բոտուլոտոքսինը) դեղ է, որի ազդող նյութը մաքրված և թուլացված բոտուլոտոքսինն է:

Ի՞նչ է բոտուլինատոքսինը:


Տոքսինն արտազատվում է Clostridium botulinum մանրեների կողմից: Սա նույն տոքսինն է, որն առաջացնում է կյանքին սպառնացող սննդային թունավորման տեսակ՝ բոտուլիզմ:

Ի՞նչ է բոտուլինաթերապիան։


1989 թվականից  բոտուլինաթերապիան կիրառվում է նյարդաբանության մեջ՝ մկանային կծկանքով ուղեկցվող հիվանդությունների բուժման համար, ինչպիսին է օրինակ, մանկական ուղեղային կաթվածը և այլն:

Ո՞ր ոլորտներում է կիրառվում բոտուլինաթերապիան։


Բոտուլինաթերապիան բժշկության մեջ տարբեր խնդիրների բուժման նպատակով է կիրառվում։ Այն լայն տարածում է գտել նաև էսթետիկ բժշկության մեջ` էսթետիկ տարբեր թերությունների ոչ վիրահատական շտկման նպատակով։

Առաջին անգամ բոտուլինաթերապիան կիրառվել է ակնաբուժության մեջ ստրաբիզմի (շլություն), բլեֆարոսպազմի և նիստագմի բուժման նպատակով։

Տարբեր ոլորտներում բոտուլինատոթքսինի կիրառման մոտեցումները տարբե՞ր են։


Բոտուլինատթքսինի կիրառման մոտեցումներն, այո, տարբեր են։ Օրինակ, կոսմետիկ միջոցառումների ժամանակ դեղանյութը շատ ավելի քիչ քանակով է ներարկվում։ Նյարդաբանական խանգարումների ժամանակ դեղանյութի քանակ է որոշվում` ըստ ցուցումի, և միջամտությունը կատարվում է նյարդաբանի հետ` համատեղ վերահսկողությամբ։

Ի՞նչ կիրառություն ունի բոտոքսը էսթետիկ բժշկության մեջ։


Կոսմետոլոգիայում բոտոքսը կիրառվում է դիմախաղի կնճիռների վերացման համար, որոնց առաջացումը պայմանավորված է դիմախաղի մկանների շարժողական ակտիվությամբ: Այս մկանների լարվածության ժամանակ մաշկը հավաքվում է ծալքերում: Ժամանակի ընթացքում դրանք լիովին դադարում են հարթվել, և ձևավորվում են դիմախաղի կնճիռները: Առավել բնորոշ է վերջիններիս հայտնվելը դեմքի վերին հատվածում՝ ճակատին, հոնքերի միջև, աչքերի անկյունում:

Ինչպե՞ս է աշխատում բոտուլինատոքսինը։


Բոտոքսը նեյրոտոքսին է: Այս նյութն ազդում է նյարդային համակարգի վրա՝ խափանելով նյարդային ազդակների փոխանցումը, որոնք խթանում են մկանների կծկումը: Դեղանյութն այսպես է առաջացնում մկանների ժամանակավոր կաթված:

Ինչպե՞ս է տեղի ունենում միջամտությունը։


Սովորաբար, բոտոքսը ներարկվում է միջմկանային և ենթամաշկային ՝ դիմախաղի մկանների մեջ, այն ժամանակավորապես պաշարում է նրանց ընկալունակությունը` նյարդային իմպուլսների նկատմամբ: Մկանային պաշարման շնորհիվ նրա մի մասը  թուլանում է, դադարում է կրճատվել և ձևավորված կնճիռները հարթվում են: Բժշկի արհեստավարժությունը նրանում է, որ բոտոքսով ամբողջությամբ չանշարժացնի կնճիռների առաջացման համար պատասխանատու մկանները, այլ միայն  հանի դրանց բարձր տոնուսը՝ չխաթարելով բնական դիմախաղը: Բոտուլոտոքսինի ազդեցությամբ ժամանակավորապես պաշարվում են նյարդամկանային կապերը: Ոչ մկանաթելերը, ոչ նյարդաթելերը այս պարագայում չեն տուժում:

Ի՞նչ ցուցումներ կան։


Բոտոքս ներարկումը արգելվում է հղի կանանց, ինչպես նաև կրծքով կերակրման ժամանակ։

Առաջացնո՞ւմ է կախվածություն։


Ոչ, կախվածություն չի առաջացնում։ Բոտոքսի ազդեցությունը դարձելի է. 4-6 ամիս հետո պաշարված նյարդամկանային կապերը վերականգնվում են:

Ժամանակակից քսուկները կարո՞ղ են ալտերնատիվ լինել բոտոքսին։


Ոչ, չեն կարող։ Բոտուլոտոքսին պարունակող քսուկները կարող են թեթևակի ազդեցություն ունենալ մաշկի միկրո ծալքերի վրա։  

Որքա՞ն հաճախ կարելի է դիմել բոտոքսի:


Հրահանգների համաձայն, բոտոքսի ներարկման կարելի է դիմել ոչ ավելի, քան 4 ամիսը մեկ անգամ` բացառությամբ որոշ դեպքերի: Բժիշկներից շատերը խորհուրդ են տալիս բոտոքսի ներարկումներ կատարել յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ: Հաճախակի ներարկումների ժամանակ առաջանում է իմունիզացիա. օրգանիզմը հակամարմիններ է սինթեզում բոտուլոտոքսինների նկատմամբ և հետագա ներարկումները կարող են լինել ոչ արդյունավետ։

Ե՞րբ է նկատելի բոտոքսի արդյունավետությունը։


Դեղանյութի ակտիվացման ժամանակահատվածը կարող է տևել մինչև երկու շաբաթ: Հնարավոր է նաև՝ անմիջապես ներարկումից հետո։ Դա ունի նաև անհատական բնույթ։

Բոտոքսը կարո՞ղ է առաջացնել ալերգիա։


Այո, կարող է, եթե մարդն ունի խիստ արտահայտված ալերգիկ անամնեզ, որի դեպքում գերադասելի է բացառել ներարկումները։

Բոտոքսից հետո կա՞ն սահմանափակումներ, որոնք պետք է պահպանել։


Խիստ սահմանափակումներ չկան։ Հարկավոր է խուսափել ոգելից խմիչք օգտագործելուց, ցանկալի չեն դեմքի տաքացնող միջոցառումները։

Ո՞ր տարիքից կարելի է դիմել բոտոքսի։


20 տարեկանից սկսած` կարելի է դիմել բոտոքսի։

Կանխարգելիչ նպատակով բոտոքսի կարելի՞ է դիմել։


Այո, կարելի է։  

Եթե պացիենտը դժգոհ է արդյունքից, կարելի՞ է ուղղում մտցնել, կամ հեռացնել պատրաստուկը։


Այո, կարելի է շտկում անել։

Ի՞նչ բարդություններ կարող են լինել։


Որպես կանոն, կողմնակի երևույթներն ի հայտ են գալիս այն դեպքում, երբ խախտվում է դեղաչափը, կամ ներարկման տեխնիկան: Այս պարագայում դեղը սկսում է ազդել ավելի մեծ տարածության ու խորության վրա: Արդյունքում, հաճախ է հանդիպում, երբ ծռվում է դեմքը, կամ տուժում է մկանների ֆունկցիան ։

Խոսենք բոտուլինաթերապիայի կիրառման մասին` քրտնարտադրության ժամանակ։


Բոտուլինաթերապիայի կիրառման արդյունքում դադարում է անութափոսերի, ձեռքի ափերի, ոտքերի ներբանային մակերեսների գերքրթնարտադրությունը։ Միջամտությունը կարելի է կատարել տարին մեկ կամ երկու անգամ։

Նյարդային համակարգի ի՞նչ հիվանդությունների ժամանակ է կիրառվում բոտուլինաթերապիան, որը, միաժամանակ, հարում է նաև էսթետիկ բժշկությանը։


Կիրառվում է դեմքի կծկումների (տիկերի) ժամանակ: Միջամտությունը կարող է փոխել դեմքի արտահայտության ձևը։

Բոտուլինաթերապիա իրականացվում է նաև պարանոցի և ուսագոտու մկանների սպաստիկ կծկումների ժամանակ, որը խիստ բացասական է անրադառնում մարդկանց սոցիալական շփման վրա`՝ գլխի և ուսագոտու ակամա և անկառավարելի շարժումների հետևանքով։

Սկզբնաղբյուր. drtehmine.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ